Մեր մասին

Պատմությունը

Դպրոցի կենսագրությունը սկսվում է 1928թ.-ից: Այն յոթնամյա էր, բազմազգ ու բազմալեզու: Ի պատիվ հայազգի մեծն զավակի /50-ամյակի կապակցությամբ/ մայրաքաղաքի նորաբաց հ.1 դպրոցին շնորհվում է Ստ. Շահումյանի անունը: Հետագայում կառուցվում է դպրոցի 3-րդ հարկը: Այլազգիները տեղափոխվում են այլ դպրոցներ և մայրաքաղաքի սրտում սկսում է գործել Ստ. Շահումյանի անվան հ.1 հայկական դպրոցը: Տարիքն առած դպրոցը հարուստ է իր սաներով, իր 84 տարիների պատմությամբ և ավանդույթներով: Նա ունեցել է հազարավոր շրջանավարտներ, որոնք իրենց արժանի տեղն են գրավել գիտության, արվեստի, քաղաքաշինության և այլ ոլորտներում, որոնց անունները հայտնի են բոլորին՝ Էդվարդ Միրզոյան, Սուրեն Ավդալբեկյան, Գևորգ Ջահուկյան, Ալեքսանդր Հարությունյան, Գրիգոր Խանջյան, Սարգիս Մուրադյան, Ջոն Կիրակոսյան, Հրաչյա Հովհաննիսյան, Անահիտ Սահինյան, Վանուշ Խանամիրյան, Գագիկ Հովհաննիսյան, Ռաֆայել Ստամբոլցյան, Լաուրա Գևորգյան, Գալյա Նովենց, Արմեն Սանթրոսյան, Ռաիսա Մկրտչյան, Վարդան Ամիրյան և շատ ու շատ ուրիշներ: